Ամեն տարի այս օրերին քննարկման առարկա է, «էս ինչ ազգ ենք, սիթիների հերթերը»․ Մնացական Բիչախչյան

Ամեն տարի այս օրերին քննարկման առարկա է, «էս ինչ ազգ ենք, սիթիների հերթերը»․ Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկար չեմ գրի այս թեմայով: Զգում եք չէ ինչքան շատ է իրար հանդեպ մեղադրանքը, մաղձը: Ամեն տարի այս օրերին քննարկման առարկա է, «էս ինչ ազգ ենք, սիթիներում տեսեք հերթերը և այլն, և այլն»:

Ընկերներ, տոնը համազգային է, մեծ մասշտաբի, բոլորը գնում են առևտրի. ուզեն, թե չուզեն: Եթե գնում են բոլորը, ուրեմն պետք է հերթեր գոյանան, դրան գումարած տարբեր խառնվածքի մարդիկ:

Ասենք ձեր կարծիքով պետք է սնունդը կամ նվերը սեպտեմբերին գնեին՞: Ընդ որում, գրում են նաև նրանք, ովքեր նույնպես գնացել են առևտրի, հաստատ սիթիների հերթերը տնից հեռադիտակով չեն տեսել:Թող 2022թ. էսքան փնթփնթոցի վրա ծախսվող էներգիան ուղղվի ի շահ պետության»: