Ամեն մարդ իր հնարավորության սահմանում է իր երեխայի համար անում. Ծառուկյանը՝ որդու հարսանիքը նշելու մասին

Ամեն մարդ իր հնարավորության սահմանում է իր երեխայի համար անում. Ծառուկյանը՝ որդու հարսանիքը նշելու մասին

News.am-ը գրում է․ Իշխանությունների հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ լուրերը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերյուրանքն է համարում։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Ծառուկյանը։

«Լուրջ մի ընդունեք նմանատիպ խոսակցություններն»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։

Անդրադառնալով պատերազմից հետո որդու հարսանիքը կազմակերպելուն, որը քննադատությունների առիթ էր դարձել, Ծառուկյանն ասաց, որ եթե անգամ տարիուկես հետո լիներ այդ հարսանիքը, միեւնույն է՝ «լրատվականներն իրենց տերերի պատվերները կատարելու համար լուրեր էին տարածելու, եւ փորձելու էին դիվիդենտներ շահել»։

«Ես մինչեւ այսօր չեմ խոսել, բայց հիմա ասում եմ՝ երբ պատերազմը սկսվեց ես բերդում էի եւ 3 մլն դոլար ուղարկել եմ Արցախ, մեր բանակի հզորացման համար։ Այդ մասին այդ լուրեր տարածողները կամ նրանց տերերը նույնիսկ չեն էլ խոսում։

Շատ լավ գիտենք, թե ովքեր են նման լուրեր տարածողները, ուզում են դիվիդենտ հավաքեն, բայց նրանք հարսանիքի էլ են մասնակցում, ուտում–խմում էլ են։ Եվ երբեք չի եղել, որ նրանք կարողանան որեւէ ոլորտում աջակցություն ցույց տան»,– ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

Դիտարկմանը, որ շատ ծնողներ մինչեւ հիմա իրենց երեխաներին հողին են չեն հանձնել, եւ այդ ամենին զուգահեռ տարածվում է նրա որդու ճոխ հարսանիքի կադրերը, Գագիկ Ծառուկյանն ասաց.

«Աղջիկ ջան, դե ես պետք է ճոխ անեմ, դու՝ չանես, հո դու իմ պես չես անի, ամեն մարդ իր հնարավորության սահմանում է իր երեխայի համար անում։ Զույգն է որոշել, որ իրենց հարսանիքը կազմակերպեն»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում