Ամեն ինչ վերջացավ, ադրբեջանցիները եկան. Շուռնուխի գյուղապետ (Տեսանյութ)

Ամեն ինչ վերջացավ, ադրբեջանցիները եկան. Շուռնուխի գյուղապետ (Տեսանյութ)

Ժողովուրդ ջան, վերջացավ, ամեն ինչ պրծավ։ Այս մասին այսօր՝ հունվարի 2–ին, ֆեյսբուքյան լայվում ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։

«Ամեն ինչ պրծավ, մնում է միայն այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– ասաց գյուղապետը։

Ավելի վաղ գյուղապետն ասել էր, որ ադրբեջանցիները սահմանազատման չափումներ անելուց հետո ասել են՝ գյուղի 12 տուն իրենց է անցնում։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում