Ամեն բան պլանավորված է եղել․ Լուկաշենկոն Ղազախստանի դեպքերի մասին

Ամեն բան պլանավորված է եղել․ Լուկաշենկոն Ղազախստանի դեպքերի մասին

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նախօրեին պատմական քաղաքականության իրացման հետ կապված անցկացված խորհրդակցության ժամանակ։

«Ամեն բան, որ տեղի է ունենում, դուք գիտեք,- БЕЛТА-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն: Սակայն մեզ այստեղ ավելի շատ անհանգստցնում է այն, որ ամեն բան նախապես պլանավորված է եղել։ Երեկ ամբողջ գիշեր խորհրդակցություններ են եղել եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք Ղազախստանում տիրող իրավիճակը»։

Լուկաշենկոն նաեւ ասել է, որ ցուցարարները կանխամտածված կերպով փորձել են գրավել Ալմաթիի եւ Նուր-Սուլթանի օդանավակայանները․ քանի որ հասկանում էին, որ Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից զորքեր էին ուղարկվելու։