«Ամենասիրուններն ամենադժվար ճանապարհով են գնում միշտ». Արտակ Վարդանյանի շնորհավորանքը՝ Դիանա Մալենկոյին ծննդյան օրվա առթիվ

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն այսօր նշում է ծննդյան 23 ամյակը, ինչի կապակցությամբնիր լավագույն ընկերն ու գործընկերը՝ Արտակ Վարդանյանը, Իր Ֆեյսբուքյան էջում յուրահատուկ կերպով է շնորհավորել. հրապարակել է մի պոզիտիվ լուսանկար՝ մակագրելով.

«Եթե ինձ հարցնեն՝ ինչպիսի՞ն պիտի լինի 21-րդ դարի ջահել աղջիկը, կասեմ` սիրուն, խելացի, ուրախ, պրպտող, գտնող, մտահոգվող, ապրող, կյանքը շատ-շատ սիրող, այսինքն՝ կնկարագրեմ քեզ: Դժվար է ասել քեզ կոլեգա։ Ու թող մեկը ասի՝ հարազատ քույր չունեմ: Ամենասիրուններն ամենադժվար ճանապարհով են գնում միշտ, բայց դու մի առավելություն էլ ունես` բարի ես: Էդ նշանակում ա՝ ամեն ինչ լավա լինելու։ Հավատարիմ շունն էլ՝ վկա)) ՇՆՈՐՀԱՎՈՐ»։