Ամենաշատ վիտամիններով հարուստ մթերքները

Ամենաշատ վիտամիններով հարուստ մթերքները, որոնք կարող են հիանալի «փոխարինողներ» դառնալ սինթետիկ վիտամիններին:

Մասնագետները վարկանիշային աղյուսակ են կազմել, ինչը կօգնի կարգավորել օրգանիզմի աշխատանքը, բարելավել մաշկը և բարձրացնել տրամադրությունը. հաղորդում է կանացի «Wherewoman» ամսագիրը:

Ամենաշատ վիտամիններով հարուստ մթերքները

Առաջին տեղում է «գանգրահեր» կաղամբը: Այս բանջարեղենի մեկ թերթում պարունակվում է մեծ քանակությամբ մանգան, ինչպես նաև վիտամիններ K, C և A: «Գանգրահեր» կաղամբին հաջորդում է բոլորին հայտնի լոբին:

Այն օգնում է լրացնել մանրաթելերի և սպիտակուցային պակասը, բացի այդ հիանալի ծառայում է որպես դիետիկ մթերք, քանի որ, ըստ էության, զերծ է վտանգավոր ճարպերից: Լոբին բարելավում է մաշկը և նպաստում նոր բջջային աճի՝ շնորհիվ հակաօքսիդանտների մեծ քանակության:

Երրորդ տեղում են ոստրեները, որ «չեմպիոններ» են օմեգա, երկաթի և ցինկի ճարպաթթուների պարունակությամբ: Հատկապես օգտակար է օգտագործել դրանք իմունային համակարգի ամրապնդման համար:

Բացի այս փորձագետները նշել են բնական յոգուրտի օգտավետ հատկությունները: Յոգուրտն անվանվել է ամենաօգտակար կաթնային մթերքը, քանի որ կալիումի, կալցիումի, սպիտակուցի աղբյուր է:

Բանջարեղենի շարքում բացի կաղամբից, բավական բարձր դիրք է գրավում քաղցր կարտոֆիլը: Սրանում պարունակվում են կալիում, վիտամին A և այլ տարրեր, որոնք խթանում են արագ հագեցմանը:

Կարտոֆիլն անվանվել է ամենասննդարար բանջարեղենը:

Օգտակար մթերքների 10-յակում հայտնվել է նաև սունկը. պարունակում է սելենիում, վիտամին D, կալիում և պղինձ: Պիստակները՝ թիամինի (վիտամին B1) բարձր պարունակությամբ, ինչպես նաև առողջ ճարպեր, վիտամին E և B6, մագնեզիում և կալիում:

Բազուկը կլոր տարին չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Այն պարունակում է վիտամիններ (C, Bp B2, PP), միկորէլեմենտներ (երկաթ, կալիում):

Երեխային բազուկը տվեք պանրի հետ՝ խաշված կամ վառարանում թխված վիճակով։ Այն օգտակար է սրտանոթային ու մարսողական համակարգի աշխատանքի համար։

Մրգերի շրջանում առաջատար է կիվին՝ մանրաթելերի, հակաօքսիդանտների, կալիումի, վիտամիններ E, C և A-ի հարուստ պարունակությամբ:

Կիվին ամենաշատն է հագեցած C վիտամինով (1 պտուղը պարունակում է օրեկան նորման)։

Փոքրիկն երեխաներին ցանկալի չէ պտուղը կորիզների հետ տալ։ Կորիզները զգուշորեն հեռացրեք։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am