«Ամենաբարի սրտով աղջիկ»․ Ռազմիկ Ամյանի նոր երգը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին (Տեսանյութ)

«Ամենաբարի սրտով աղջիկ»․ Ռազմիկ Ամյանի նոր երգը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին (Տեսանյութ)

Ռազմիկ Ամյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի և Մերիի հարսանիքի կադրերից է կազմված։ Երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։

«Երգս նվիրված է իմ թանկագին ընկեր Վարդուհի Վարդանյանի որդուն և իր կեսին», — հայտնել է Ռազմիկ Ամյանը։

Նշենք, որ Վարդուհի Վարդանյանի որդին՝ 23-ամյա Ռուբեն Ավոյանը և սիրելին՝ Մերի Ղազարյանը, շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, ամուսնացել են: Զույգի կնքահայրն ու կնքամայրը եղել են Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն։

Հարսանեկան երեկոն վարել են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը։

Տեսանյութը ստորև