Ամբողջ կյանքում դավաճանի պիտակը ճակատներիդ դաջած ապրելու եք դուք ու ձեր ընտանիքի անդամները

Ամբողջ կյանքում դավաճանի պիտակը ճակատներիդ դաջած ապրելու եք դուք ու ձեր ընտանիքի անդամները։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք:

Մարդ ի՞նչ տեսակի պետքա լինի, որ Ադրբեջանի համար լրտեսություն անի: Արա դրա համար ինչքա՞ն փող պետքա տան՝ 100$ ; 200$; 500$ լավ թող 1000$ լինի, բայց դժվար էդքան հասնի, արա փողի համար ջահել երեխեքի պահած հողը ուրանալ կլինի՞:

Լավ էդ նկարները ու տեղեկությունը տալուց հետո ի՞նչ սրտով եք գիշերը քնում, որ դրա արդյունքում կարան ջահել տղերք զոհվեն:

Ախր սա էն քայլնա, որի համար որևէ արդարացում չկա: Հիմա էլ չկա, հետո էլ չի լինելու: Ամբողջ կյանքում դավաճանի պիտակը ճակատներիդ դաջած ապրելու եք դուք ու ձեր ընտանիքի անդամները»:

Հիշեղնենք՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Ադրբեջանցի լրտեսը ՀՀ քաղաքացուց խաբեությամբ զորամասերին վերաբերվող տվյալներ է կորզել։

Կիսվիր ընկերներիդ հետ