Մամուլ

«Ամբողջ գյուղը Զաքարյանների տանն է»․ զոհված զինծառայողի մարմինը դեռ չեն բերել

Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էր, ընտանիքում երեք զավակ էին։ Արարատ գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը Forrighst.am-ին հայտնեց, որ Ավագը մի քանի ամսվա զինծառայող էր։

«Նա շատ երիտասարդ էր, 19 տարեկան։ Ես անձնական շփում չեմ  ունեցել նրա հետ, գիտեմ, որ խելացի տղա էր։ Այսօր ամբողջ գյուղը, ընտանիքի բոլոր հարազատները  հավաքվել են Զաքարյանների տանը։

Հարազատները ի վիճակի չեն խոսելու, այնպիսի սուգ է։ Դեպքի վերաբերյալ հարազատները ոչ մի տեղեկություն չունեն։ Սպասում են համապատասխան մարմինների պատասխանին», – ասաց նա։

Ռաֆիկ Զաքարյանը ասաց նաև, որ Ավագ Զաքարյանի հարազատները ամեն օր նրա հետ խոսել են։ «Ամեն օր էլ խոսել են նրա հետ, բայց որևէ խնդիր չի եղել։ Հարազատների խնդիրը հիմա երեխային հողին հարնձելն է»։

Առայժմ Ավագ Զաքարյանի մարմինը չեն բերել։ Ըստ որոշ տեղեկությունների, մարմինը Վեդիի դիահերձարանում է։

Նշենք, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Կիսվել նյութով