Ամանորի գիշերը Նոր Արեշի փողոցում 48-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել

Ամանորի գիշերը Նոր Արեշի փողոցում 48-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները ծառայություն իրականացնելիս կրակոցի ձայն են լսել։

Նրանք մայրաքաղաքի Նոր Արեշի փողոցում հայտնաբերել են կրակոցներ արձակող մի տղամարդու։

Պարեկներին տեսնելով՝ 48-ամյա երևանցին դադարել է կրակել և վազելով՝ մտել է տան բակ։ Այդ ընթացքում պարեկները, հետևելով նրան, նկատել են, որ հրազենը գցել է գետնին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նոր Արեշի 50-րդ փողոցում 48-ամյա երևանցին ձերբակալվել է։

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու տան բակում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի առանց գործարանային համարի որսորդական հրացան և 11 փամփուշտ, որոնցից 6-ը՝ կրակված։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։