Մամուլ

Ամանորին ու հունվարին սպասվող եղանակի մասին

Ամանորին ու հունվարին սպասվող եղանակի մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացնում է առաջիկա օրերի և հունվար ամսվա եղանակի կանխատեսումը.

«Օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ՝ 6-8 աստիճանով: Առաջիկա 5 օրերին օդային տաք հոսանքները չեն նահանջելու. մինչև հունվարի 5-6-ը գտնվելու ենք տաք օդի ալիքի ազդեցության գոտում ու ՀՀ ողջ տարածքում հաստավելու է առանց տեղումների եղանակ:

Ուժեղ քամիներ, գետնաբուք առաջիկա 5 օրերին չենք սպասում: Ինչ վերաբերում է հունվար ամսվա կանխատեսումներին, ապա օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ-ում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ, ունենալու ենք անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար»,- նշել է Սուրենյանը:

Կիսվել նյութով