«Աղոթում ենք քո համար, չհանձնվես»․ Մենչի գրառումը Հայկոյի մասին

«Աղոթում ենք քո համար, չհանձնվես»․ Մենչի գրառումը Հայկոյի մասին

Արդեն հայտնել ենք, որ երգիչ Հայկոն գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։

Քիչ առաջ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «Ախպեր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով՝ նրա վիճակը գնահատվում է ծանր:

Նշենք նաև, որ Հայկոն գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, թոքերի ախտահարումը շատ մեծ է: