«Աղոթում եմ ձեզ համար». աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը հայերին (Տեսանյութ)

«Աղոթում եմ ձեզ համար». աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը հայերին (Տեսանյութ)

Հռչակավոր դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայերին:

Համացանցում տարածված տեսաուղերձում դերասանն ասում է, որ շատ է տխրել, երբ իմացել է հակամարտության սրման մասին: «Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ-ում: Նրանք ինձ պատմել են ձեր տառապանքների, կորուստների մասին:

Մել Գիբսոն

Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին. նրանք մեծ սիրտ ունեն: Հայերը ստիպված են եղել բախվել բազմաթիվ դժվարությունների, բայց ես և դուք գիտենք, որ հայ ժողովրդի հնարավորություններն անսահման են»,- նշել է Գիբսոնը:

«Ամո՛ւր եղեք ընկերներս, շարունակեք անել ձեր գործը, և Աստված  օրհնի ձեզ»,- եզրափակել է Մել Գիբսոնը:

Տեսանյութը ստորև