«Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի». Թադևոս Ավետիսյան

«Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի». Թադևոս Ավետիսյան

«Նման բացասական փորձ կա, երբ մեր շուկայում վերջերս նորից հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, դրան հաջորդեց էական թանկացում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում հեղուկ գազի հնարավոր թանկացումներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Սա ունի մի քանի գործոններ․ 1-ին՝ ՀՀ-ն հեղուկ գազ չունի և դա ներկրում է ողջ ծավալով, իսկ էդ շուկաներում կան որոշակի թանկացումներ։

Մենք վստահաբար ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի։ 2-րդ՝ փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, և ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակվում է պահպանվել։

Էդ որ ներկրող ֆիրմաների անուններ են փոխվում, չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է։ 3-րդ՝ պետական վերահսկողությունը բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ օբյեկտիվ չէ»,- նշեց պատգամավորը։