Ածելիով կտրել էր երիտասարդի պարանոցը․ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գյումրիում ընկերուհիների կողմից արված սպանության փորձից

Ածելիով կտրել էր երիտասարդի պարանոցը․ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գյումրիում ընկերուհիների կողմից արված սպանության փորձից

Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում ստացվեց, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ տուժողին փորձել էին սպանել գյումրեցի երկու աղջիկ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, նրա ընկերուհին էր:

Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, եւ երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը:

Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն օրը երկուսին էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Կումայրիի բաժին: Նրանք կալանավորվել են:

Հանգամանքները պարզվում են: Սպանության փորձով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: