ԱշխարհՄամուլ

Ալիևն այցելել է Ղազախի շրջան, որը 10 կիլոմետր է հեռու Տավուշի մարզից

Ալիևն այցելել է Ղազախի շրջան, որը 10 կիլոմետր է հեռու Տավուշի մարզից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի այցելել է Ղազախի շրջան, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ուղեւորության ընթացքում նա մասնակցել է Ղազախ քաղաքում ջրամատակարարման համակարգը եւ կոյուղին շահագործման հանձնելու արարողությանը։

Ալիևը մասնակցել է Ղարապափագ-Չայլի վերակառուցված ավտոճանապարհի բացմանը, ծանոթացել Պետական ​​սահմանապահ զորքերի «Ղազախ» առանձին սահմանապահ ստորաբաժանման կայազորային համալիրում ստեղծված պայմաններին։

Նշենք, որ Չայլի գյուղը գտնվում է Տավուշի մարզի անկլավներից 10 կիլոմետր հեռու։

Կիսվել էջում