Ալիևը մտել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի և քաղաքում բարձրացրել ադրբեջանական դրոշը

Ալիևը մտել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի և քաղաքում բարձրացրել ադրբեջանական դրոշը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ մեկնել է Շուշի։ Այս մասին իր ինստագրամյան էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել Մեհրիբան Ալիևան։

Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, շրջայց կատարել քաղաքով, այնուհետև քաղաքի կենտրոնում բարձրացրել է ադրբեջանական դրոշը։