Ալիևը հրամայել է հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները

Ալիևը հրամայել է հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել բոլոր հայկական գրությունները: Այս մասին Twitter-ում հայտնել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգել ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիեւի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,-գրել է Բալայանը։