«Ալիևը հստակ ուղերձ է հղում արևմուտքին և առաջին հերթին՝ ԱՄՆ-ին»․ Ալբերտ Բաղդասարյան

«Ալիևը հստակ ուղերձ է հղում արևմուտքին և առաջին հերթին՝ ԱՄՆ-ին»․ Ալբերտ Բաղդասարյան

ԱԺԲ խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևի մեսիջը

Պուտինի հովանավորությամբ Հայաստանին պարտության մատնելուց հետո, Արևմուտքի հետ պատերազմ սկսելու նախաշեմին Ալիևն այցելում է Ռուսաստանի թշնամի Ուկրաինա, հայտարարում, որ ճանաչում է Ղրիմը, որպես Ուկրաինայի անբաժան մաս։

Ի՞նչ է ասում Ալիևը։ Ալիևը հստակ ուղերձ է հղում արևմուտքին և առաջին հերթին ԱՄՆ-ին, որ ինքը ճանաչում է արևմուտքի կանոններն ու շահերը, որ ինքը այդ քաղաքականության, այդ շահերի աջակիցն է։

Որ ինքը Արևմուտքի դաշնակիցն է։ Ճիշտ ժամանակին։ Արցախի հարցը լուծելուց, արևմուտքի ու Չինաստանի ուլտիմատումներից հետո Ղազախստանից Պուտինի պոչը քաշելուց, արևմուտքի հետ Ռուսաստանի թշնամացման պիկին։

Իսկ Հայաստանի նախորդ 30 տարվա բոլոր իշխանավորներին, դրանց բոլորի աջակիցներին՝ այսինքն ռսաքոծ զանգվածին, տալիս է քաղաքականության մաստեր կլաս։Սովորեք, այ Հայաստանի ռսաքոծ իշխանություններ ու նույնպիսի ընդիմադիր զանգված»։