Ալիևը խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց

Ալիևը խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու իր երկրի պատրաստակամությունը՝ կոչ անելով Երեւանին ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջև, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման և սահմանազատման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման:

Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածել: Սակայն մենք Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին դեռ չենք տեսնում»,- ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանին:

Նրա խոսքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը կարող են դառնալ տրանսպորտային նախագծերը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:

Ալիեւն ընդգծել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ յուրաքանչյուրը պետք է դա հաշվի առնի»: Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջեւ»: