Ալերգիաները կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ չպատվաստվեն․ նախարարի պարզաբանումը

Ալերգիաները կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ չպատվաստվեն․ նախարարի պարզաբանումը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին այսօր հարցրինք՝ եթե պոլիկլինիկայից բժիշկը տեղեկանք է տալիս քաղաքացուն, որ նա հակացուցում ունի և չի կարելի նրան պատվաստվել, օրինակ՝ ալերգիա ունի, դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ նա չպատվաստվի։

«Նշեմ, որ ալերգիան հակացուցում չի հանդիսանում, եթե կոնկրետ պատվաստանյութից չէ։ Այսինքն՝ պետք է հստակեցնել, թե ինչն է խնդիրը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Ավանեսյանը։

-Իսկ որևէ այլ՝ ձեր սահմանած ցանկում ներառված ինչ-որ հակացուցման վերաբերյալ է տեղեկանք տրվում պոլիկլինիկայի բժշկի կողմից, դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի չպատվաստվի քաղաքացին։

-Այո, իհարկե, հենց դրա համար է տրվում, որպեսզի հիմք հանդիսանա։

-Դուք այստեղ կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում, որ մարդիկ կարող են իրենց ծանոթ բժշկի միջոցով հակացուցման վերաբերյալ կեղծ տեղեկանք ստանալ և չպատվաստվել։

-Դե, ես էլ հուսով եմ, որ իրավապահ մարմինները նման դեպքերը կկանխեն կամ խիստ կպատժեն։