«Ալենչիկ, երբեք էլ չես մաքրվի, ինչքան էլ լողանաս». Յուրի Խաչատուրով (Տեսանյութ)

«Ալենչիկ, երբեք էլ չես մաքրվի, ինչքան էլ լողանաս». Յուրի Խաչատուրով (Տեսանյութ)

Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Ուզում եմ նախ արձագանքել ժամանակավոր իշխանության որոշ հայտարարությունների: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին: Մենք գիտենք քաղցրի, ելակի նկատմամբ նրա թուլության մասին:

Նրա սիրելի Ալենչիկը երբեք էլ չի մաքրվի, ինչքան էլ լողանա: Բանակի մասին այլեւս ոչինչ չեն կարող ասել:

Ասում են, որ պատերազմն անհնար էր հաղթել, որ այն նախապես պարտված էր: Դա սուտ է, ընկերներ: Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրեցին պատերազմում պարտության: Ամենամեծ սխալն այն էր, որ պաշտպանության բանակը լրիվ պատրաստվածության չէր բերվել:

Այդքան կոպտագույն սխալները հանգեցրեցին պարտության: Նույնիսկ 3 տարում թուլացած բանակը կարող էր հաղթել կամ վատագույն դեպքում հակառակորդին թողնել հեռավոր սահմաններում, սակայն ոչ այստեղ, Սեւ լճում, Կապանում:

Մեզ ուզում են վախեցնել: Ուզում եմ հաստատել Իշխան Սաղաթելյանի խոսերը: Նոր ղեկավարները պատերազմ չեն ուզում: Նրանք գիտեն՝ ինչ է պատերազմը, կորցրել են ընկերների, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլինի:

Եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի: 

Մենք կհաղթենք միասին, իշխանությունը կփոխվի, եւ Հայաստանն ապագա կունենա: Պարզապես իշխանափոխությունից հետո պետք է համբերատար լինել, շատ աշխատել: Բոլորին հաջողություն եւ հաղթանակ եմ բաղթում: Առողջ եղեք»,-հայտարարել է Խաչատուրովը: 

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում