Ալբերտ Հովհաննիսյանի հոր արձագանքը՝ իր որդու լուսանկարով գովազդի վերաբերյալ

Ալբերտ Հովհաննիսյանի հոր արձագանքը՝ իր որդու լուսանկարով գովազդի վերաբերյալ

Iravunk.com-ը գրում է․ Համացանացում երեկվանից շրջանառվում է 44-օրյա պատերազմի հերոս, հայ զինվորի խիզախ, անկոտրում ոգու խորհրդանիշ մերօրյա հերոս Ալբերտ Հովհաննիսյանի՝ լուսանկարը:

Հերոսի ուսանկարը հայտնվել է ինչ-որ անհայտ ծագման “World of Tanks” համակարգչային խաղի պաստառին և հայտնվել տվյալ ակումբի գովազդային վահանակի վրա։

Վերոնշյալ փաստը խիստ զայրացրել է հանրությանը, առավել շատ Հերոսի հայրիկին, ով օրերս է դուրս գրվել հիվանդանոցից՝ սրտի լրջագույն խնդիրներով:

Վերը նշված ակումբը հերոսի լուսանկարը տեղադրել է առանց Հերոսի հայրիկի համաձայնության, (թեեւ նախապես տեղյակ պահելու դեպքում էլ հերոսի հայրիկը չէր համաձայնվի): Քանիցս հերոսի հայրը բարձրաձայնել է, որ դեմ է որդու լուսանկարը անհայտ եւ կասկածելի նպատակներով օգտագործելուն:

Հերոսի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը օգտվելով առիթից «Իրավունքի» հետ զրույցում իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ԶԼՄ-ներին, ովքեր օպերատիվ կերպով արձագանքել են խնդրին: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ գյումրեցիներին, ովքեր բացահայտել եւ հեռացրել են գովազդային վահանակը տվյալ ակումբից: