Մամուլ

Ալավերդիում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քրեական հեղինակություն

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վաչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հրազենային վնասվածքներով վիրավորը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արման Մոսինյանն է:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2/30 շենիքի բակում, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ: 

qreakan hexinakutyun krakocner

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, քրեական հեղինակություն է և նա եղել է ավտոմեքենայով, երբ մոտեցել են, նրան դուրս են բերել ավտոմեքենայից, որից հետո էլ նա հրազենային վնասվածք է ստացել: 

Այս տեղեկությունը իրավապահները նույնպես պարզում են:

Կիսվել