ԱԺ-ն ընդունեց աշխատանքի ընդունվելիս տարիքային սահմանափակումը բացառող օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց աշխատանքի ընդունվելիս տարիքային սահմանափակումը բացառող օրենքի նախագիծը։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը։

Ըստ նախագծի առաջարկվում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:

Օրենքի նախագծի քննարկման ընթացքում հեղինակը նշել էր, որ մարդկանց, ովքեր ունակ են, ցանկություն ունեն աշխատելու, չի կարելի տարիքի պատճառով չընդունել աշխատանքի: Խտրականությունների շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ:

Ուրիխանյանը նկատեց՝ հաճախ տարբեր պատճառներով, սակայն ցանկության բացակայության հիմքով պետական և ոչ պետական հատվածներում մարդկանց ազատում են աշխատանքից: