Ազնավուրի գլուխգործոցները նրանից շատ ավելի երկար կապրեն. Մակրոն

Ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը իր ցավակցությունն է հայտնել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Լինելով լիարժեք ֆրանսիացի, ով ամուր կերպով կապված էր իր հայկական արմատներին, ամբողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերունդների ուրախությունն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա եզակի պայծառությունը երկար ժամանակ կենդանի կմնան: Ես նրան հրավիրել էի գալ ինձ հետ Երևան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երգելու»։