«Ազգային դպրոցի միջոցով պետք է ունենանք հայրենաճանաչ, հայրենատեր սերունդ». Կարին Տոնոյան

«Ազգային դպրոցի միջոցով պետք է ունենանք հայրենաճանաչ, հայրենատեր սերունդ». Կարին Տոնոյան

«Մենք ստեղծել էինք հայրենապաշտ և կառուցող հասարակության վերնախավ, և դրա արդյունքում մենք Արցախն ազատագրեցինք, բայց ազատագրումից հետո 30 տարի մենք պարզապես քայքայեցինք և փչացրինք ամեն ինչ»,- «Լրատվական ռադիոյի» եթերում ասել է «Հայ-ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ մենք բախվել ենք մի իրականության, «երբ պատեհապաշտ, պատահականության արդյունք մարդիկ եկան իշխանության, դառնալով արտաքին ուժերի գործիք, երկիրը տարան կործանման»:

Ըստ Կարին Տոնոյանի կա հրամայական՝ ստեղծելու ազգային դպրոց, որը կլինի հզոր Հայաստանի երաշխիքը:

կարին տոնոյան

«Դու պետք է ունենաս հայրենաճանաչ, հայրենատեր, հայրենիքով ապրող, իրեն իսկ անձամբ հայրենիք համարող սերունդ, որը միայն կարող է տալ ազգային հատուկ դպրոցը. դա չի կարող տալ հանրակրթությունը, որովհետև այն ինչը շատ է, թույլ է, ինչպես գույնը, երբ ջրով բացում ես, թուլանում է»,- ասել է Տոնոյանը՝ մատնանշելով, որ նման դպրոնցները պետք է լինեն ամենաշատը 3-ը, որը պետք է ազգային ծրագրով կրթի, ըստ Տոնոյանի, վաղվա ազգային վերնախավին:

Մեր հաջորդ պայքարում զնվորից հրամանատար հայ ասպետներ են լինելու, բայց նրանք նախ պատերազմ թույլ չեն տալու, այլ իրենց կրթությամբ, պետություն կառավարելու հմտություններով, դիվանագիտությամբ կվերադարձնեն մեզնից գողացվածը:

Ազգային կրթությամբ, ազգային դպրոցից կսկսվի Արցախի ազատագրումը: Արցախը չէ մեր որդիների կորստի պատճառը, մեղավորը, Արցախը՝ հայրենիքը պաշտպանելը, նրանց գերնպատակն էր: Որդիներ կորցրած ծնողներս չպետք է հրաժարվենք մեր զավակների երազանքից. հենց այս նպատակի համար պիտի վերագտնենք մեր ապրելու իմաստը:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում