«Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից». Հովսեփ Կուբատյան

«Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից: Նման գործունեությամբ զբաղվողները նախապես զգուշացվել էին, որ հուլիսի 1-ից այլևս չեն կարողանա գործունեություն ծավալել հրապարակում:

Ճիշտ է, որոշ մարդիկ ստուգայցն ավարտելուց հետո դեռ փորձում են շարունակել գործունեությունը, բայց դա երկար չի տևի»: