Ադրբեջանցի ուսանողուհին ինքնասպան է եղել
Ադրբեջանցի ուսանողուհին ինքնասպան է եղել
Գյանջայի (հայկական անվանումը՝ Գանձակ) տեղի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Կյուբրա Հասանովան ինքնասպան է եղել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ 20-ամյա Կյուբրան կախվել է իր տան բակում։
Նշվում է, որ Հասանովան չի կարողացել տանել հոր անսպասելի մահը, ով վերջերս էր մահացել։
![kubra hasanova](https://bavnews.am/wp-content/uploads/2023/04/kubra-hasanova.jpg)
Դեպքի հանգամանքերը պարզելու համար կատարվում է նախաքննություն։