ՄամուլՄշակույթ

Ադրբեջանցիներն ու թուրքերը Մոնտենեգրոյում հարձակվել ու փորձել են խանգարել հայ մանուկների ելույթը․ Տեսանյութ

Երեկ Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում կայացած՝ ժողովրդական երգ ու պարի միջազգային փառատոնի ժամանակ հայկական «Կովկաս» պարային համույթի ելույթը փորձել են ձախողել ադրբեջանցիներն ու թուրքերը ։ Այս մասին Ֆեյբուքի իր էջում գրել է Լիանա Պողոսյանն, ում ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։

«Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Կովկաս պարային համույթի հրաշք սաները։ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը վայրկյանների ընթացքում սվելի էր թեժանում ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր։

Սակայն նման պահվածքը ավելի ոգեւորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց եւ դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։

Միջադեպը եւ մեկ անգամ ապացուցում է մեր արեւելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների եւարվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս եւ Կովկաս պարային համույթը։ Երեխաների եւ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է»։

Կիսվեք էջում