Ադրբեջանցիները Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով

Ադրբեջանցիները Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցիները Երևանի կենտրոնում ինչ-որ հասցեներ իրենց հերոսների անուններով են կոչել։

«Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով:

Փաստորեն, ես ապրում եմ ինչ-որ Փոլադ Հասիմովի անվան փողոցում։ Շարունակեք թուրքի հետ խաղաղություն քարոզել»,-գրել է Զոհրաբյանը։