Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել գյուղի ուղղությամբ․ 4 օր է հրդեհը չի մարվում․ գյուղապետ

Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել գյուղի ուղղությամբ․ 4 օր է հրդեհը չի մարվում․ գյուղապետ

168․am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները։

Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը 4 օր առաջ է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք․

«Համարյա 4 օր է՝ այս վիճակն է, իրենց ներկայիս զբաղեցրած պոստերի մոտի խոտերն են վառել, այս պահին էլ դեռ վառվում է։ Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ»։

Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ կրակը կարող է հասնել գյուղ, գյուղապետն ասաց, որ մինչև գյուղը գետ է անցնում, այդ մասով հանգիստ են։ Վազգեն Ասատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք թշնամին չի՞ կրակում այս օրերին․

«Չէ, կրակոցներ չենք լսել, ընդհանուր իրավիճակը համեմատաբար հանգիստ է․․․»։