«Ադրբեջանցիները «դժբախտ» և «դժգույն» Շուշին կառուցապատում են». Ոսկան Սարգսյան

«Ադրբեջանցիները «դժբախտ» և «դժգույն» Շուշին կառուցապատում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանցիները «դժբախտ» և «դժգույն» Շուշին կառուցապատում են։

Շուշի քաղաքի պետական արգելոցի վարչությունը հայտարարել է երկու բաց մրցույթ քաղաքում 8 բնակելի շենք կառուցելու համար, մրցութի հաղթողները հայտնի կդառնան մայիսի 11-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դժբախտ և դժգույն անվանված Շուշի տանող տանող ճանապարհ է կառուցվել, զբոսաշրջիկները Բաքվից ժամանում են քաղաքը տեսնելու, քաղաքում շինարարություն է ընթանում, հընթացս այն մաքրում են հայկական մշակութային ժառանգությունից»: