«Ադրբեջանցիները բոքսեր են կառուցում ու բարձունքներին տեղակայվում». Շուռնուխի գյուղապետ

«Ադրբեջանցիները բոքսեր են կառուցում ու բարձունքներին տեղակայվում». Շուռնուխի գյուղապետ

Ադրբեջանցի զինվորականները շարունակում են ինժեներական ակտիվ աշխատանքները Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ տեղակայված են։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: Թե ինչ են պատրաստվում կառուցել, Արշակյանը դեռ չի կարող ասել։ Հստակ է մի բան՝ ադրբեջանցիները «բոքսեր» են կառուցում ու բարձունքներին տեղակայվում։

Արշակյանի խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։

Հարցին՝ ռուս խաղաղապահներն ուղեկցո՞ւմ են արդյոք ադրբեջանական շարասյանը, Արշակյանը տեղեկացրել է, որ միայն դիրքից դիրք տեղաշարժի ժամանակ են ուղեկցում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում