Ադրբեջանցիները ավարտին են հասցրել Քաշաթաղի կամրջի շինարարությունը․ Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանցիները ավարտին են հասցրել Քաշաթաղի կամրջի շինարարությունը․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքերն ու ադրբեջանցիները բրիտանական աջակցությամբ գրեթե ավարտին են հասցրել Քաշաթաղի կամրջի շինարարությունը, արագ տեմպերով ճանապարհի վրա են աշխատում, որպեսզի դրանով փոխեն Լաչինի միջանցքը և մեզնից խլեն Բերձոր քաղաքը։

Մեծ Բրիտանիային օդ ու ջրի պես պետք է ստանալ մուտք դեպի Բերձոր, ինչը նրանք դիտարկում են որպես Ռուսաստանի ռազմավարական նշանակության հենակետի խլում։

Իսկ մենք’ հայերս, իրականում քիչ ժամանակ ունենք Բերձորը հայկական պահելու ծրագրերն իրագործելու համար։ Ամեն օրը անչափ թանկ է մեզ համար։

Մի կողմից հետևում ենք թշնամու աշխատանքին, մյուս կողմից անում մեր գործը’ հույսով, որ հայկական կողմում էլի մարդիկ կլինեն, որոնք բացի Ֆեյսբուքյան լայքերից ու մեկնաբանություններից նաև իրական կյանքում կգան, կկանգնեն կողքներս և գոնե մի բանով պիտանի կլինեն հայրենիքի համար։

Ովքեր պատրաստ են գալ Բերձորը վերաբնակեցնելու, խնդրում եմ, անձնական նամակով կապ հաստատեք։ Մենք գործնական քայլեր ենք անում։ Ես էլ բոլորի հետ գնում եմ Բերձոր»։