Ադրբեջանցիները առաջխաղացում են սկսել Սոթքի հատվածում. մեր տղաներին հաջողվել է հետ շպրտել թշնամուն

Ադրբեջանցիները առաջխաղացում են սկսել Սոթքի հատվածում. մեր տղաներին հաջողվել է հետ շպրտել թշնամուն

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փոխհրաձգություն են սկսել Սոթքի հատվածում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը` մանրամասներ հայտնելով այսօրվա դեպքից։

«Սոթքի սահմանային հատվածում են կրակոցներ հնչում, և մինչ այս պահը շարունակվում է փոխհրաձգությունը։ Սակայն մեր տղաներին հաջողվում է հետ շպրտել թշնամուն»,–ասաց Ավետյանը։

Նրա խոսքով` ամեն օր թշնամին փորձում է ինչ–որ հատվածում առաջ գալ, սակայն, ի պատիվ մեր զինվորների, Ադրբեջանի ԶՈւ–ին չի հաջողվում իր նպատակին հասնել։

Նշենք, որ Վերին Շորժայում փոխհրաձգության հետևանքով ունենք 1 զոհ, 4 վիրավոր։