Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի

Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երեկ հուլիսի 10–ին, Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, ոչ այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։

Դեսպանների Շուշի գնալ հրաժարվելուց, մեծ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում։ Տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ: