Ադրբեջանում նախանշվում են պատերազմի տապալման մեղավորները. «Ժամանակ»

Ադրբեջանում նախանշվում են պատերազմի տապալման մեղավորները

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական փորձագիտական շրջանակները նշում են, որ այդ երկրում արդեն նախանշվում են պատերազմի տապալման մեղավորները. դրանք հիմնականում լինելու են բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: Ալիևը հենց նրանց վրա է բարդելու իր ձախողման պատասխանատվությունը, նրանցից մի մասին պաշտոնազրկելով և նույնիսկ կալանավորելով:

Մեր աղբյուրը հիշեցնում է, որ ադրբեջանական բանակում արդեն մի նման «չիստկա» եղել է Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո, երբ ադրբեջանական բանակի բազմաթիվ սպաներ դատապարտվեցին գյուլենական լինելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: