Ադրբեջանում հայկական արտադրության ծխախոտ է վաճառվել (Տեսանյութ)

Ադրբեջանում հայկական արտադրության ծխախոտ է վաճառվել

Ադրբեջանի խանութներից մեկում հայկական արտադրության ծխախոտներ են վաճառվում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բանն այն է, որ կայքերից մեկին այդ մասին ահազանգել է մի քաղաքացի՝ խմբագրությանն ուղարկելով լուսանկարներ ծխախոտից ու խանութից:

«Ես Սաբիրաբադ քաղաքում ծխախոտ եմ գնել մի խանութից և հեռացել: Ապա նկատել եմ, որ դրա վրա գրված է «Մասիս», իսկ ավելի ուշադիր նայելով՝ տեսա, որ նրա վրա գրված է «Արտադրված է Հայաստանում»:

Արդեն երեք ամիս է ինչ երկրում կարանտին է գործում: Մենք ոչ մի տեղ չենք կարող գնալ: Չեմ հասկանում, թե ինչպես է հայկական արտադրության ծխախոտը բերվել Ադրբեջան»,- ասվում է տեսանյութում:

Համապատասխան մարմինները խոստացել են պարզել, թե ինչպես է այն հատնվել ադրբեջանական խանութում: