Ադրբեջանում դպրոցականների բարոյահոգեբանական վիճակը հուսադրող չէ․ ուսումնասիրություն

Ադրբեջանում դպրոցականների բարոյահոգեբանական վիճակը հուսադրող չէ․ ուսումնասիրություն

Hraparak.am-ը գրում է․ Ադրբեջանում պետության կողմից պատվիրված սոցիոլոգիական ուսումնասիրությունը պարզել է, թե ինչպիսի իրավիճակ է տիրում այդ երկրի դպրոցականների մոտ՝ բարոյահոգեբանական առումով։

Եւ ահա, համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, ուսումնասիրության արդյունքները այնքան էլ դրական ու հուսադրող չեն եղել։

Մասնավորապես պարզվել է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 10-րդ դպրոցականի համար իր ծնողները կամ ընտանիքի ցանկացած անդամ չեն այն տիպարը, որից կարելի է օրինակ վերցնել։

Ուսումնասիրությանը մասնակցել է 2400 դպրոցական երկրի տարբեր շրջաններից։ Ներգրավված է եղել 24 փորձագետ։

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում դպրոցներում տիրող ոչ այնքան պատշաճ մթնոլորտի եւ արձանագրվող միջադեպերի մասին բավական հաճախ են ահազանգող հրապարակումներ հայտնվում ինչպես այդ երկրի մամուլում, այնպես էլ սոցկայքային սեգմենտում։