Ադրբեջանն ունի 14 զոհ, 37 վիրավոր և 5 անհետ կորած

Ադրբեջանն ունի 14 զոհ, 37 վիրավոր և 5 անհետ կորած

ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել և գնդակոծել հայկական դիրքերը, շարունակում է լարված մնալ։

Ադրբեջանական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 14 զոհ, 37 վիրավոր և 5 անհետ կորած։

Նշենք, որ ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել և շարքից դուրս է բերվել։