Ադրբեջանի նախագահը ստորագրել է այդ փաստաթղթերի տակ․ Փաշինյան

Ադրբեջանի նախագահը ստորագրել է այդ փաստաթղթերի տակ․ Փաշինյան

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման եւ դրանով ԼՂ անվտանգության ինստիտուտների ամրագրվածության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի մանդատի, Լաչինի միջանցքի նոր երթուղու եւ տարածաշրջանային խաղաղության մասին։

Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը շարունակաբար շահարկում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հանրապետության զինծառայող չկա»,–ասաց Փաշինյանը։

Ադրբեջանի կողմից էսկալացիան Փաշինյանը բացատրում է նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման նպատակով, իսկ Ադրբեջանը խնդիր ունի վերացնել այդ հայտարարությունը, քանի որ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրվել է երեք կարևոր իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի միավորի գոյությունը, Ղարաբաղում շփման գծի առկայությունն ու Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինով կապի առկայությունը։

«Ադրբեջանը պետք է հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները», -իր խոսքում նշել է Փաշինյանը։

«Չնայած այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում»,- հայտարարեց նա։