Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ժամանել է Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններ:

Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի եռակողմ բանակցություններն ընթանալու են երկուշաբթի Մոսկվայում՝ ռուսական պետության ղեկավարի նախաձեռնությամբ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ժամանել է Մոսկվա։

Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: