Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի ուղղություններով կրակ է բացել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի ուղղություններով կրակ է բացել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Արցախի ՊՆ-ից Bavnews.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։