«Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք». Նիկոլ Փաշինյան

Սոչիում եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։

«Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել:

Փաշինյանն ընդգծեց, որ միջադեպեր են տեղի ունենում ինչպես ԼՂ–ում, այնպես էլ ՀՀ սահմաններին։

«Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը։