Ադրբեջանի ԶՈԻ-ն սահմանի 15 դիրքերում տեղակայել է իր լավագույն դիպուկահարներին

Ադրբեջանի ԶՈԻ-ն սահմանի 15 դիրքերում տեղակայել է իր լավագույն դիպուկահարներին

Այս մասին հայտնում է Ազատագրում ֆեյսբուքյան էջը։

«Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքներ են նախապատրաստում Տավուշում

Ադրբեջանի ԶՈԻ-ն սադրանքներ իրականացնելու նպատակով մոտակա 15 դիրքերում տեղակայել է իր լավագույն դիպուկահարներին: Հարվածն իրականացվելու է ցանկացած թիրախի ՝ լինի դա սպայական կազմի ներկայացուցիչ, շարքային զինվոր, թե քաղաքացիական անձ։

Չնայած այդ օպերացիայի գաղտնիությանը, հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկություններ ստանալ նախապատրաստվող սադրանքների վերաբերյալ ու այդ մասին նախազգուշացնել տեղում գտնվող անձնակազմին:

Ինչպես և կանխատեսել էինք, շփման գծում իրավիճակն ավելի է լարվում։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսում ամենամեծ սադրանքն է իրականացրել։ Չնայած տարբեր զինատեսակների, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառմանը ՝ թշնամու ուժերը շատ լուրջ կորուստներ են կրել։

Դատելով ամենից՝ մեծ թվով կորուստներով ավարտված հերթական ձախողված սադրանքն է հենց ստիպել Ադրբեջանի ԶՈՒ-ին փոխել մարտավարությունն ու ներգրավել բացառապես դիպուկահարների»։