Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը (ֆոտո)

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը

Hetq.am-ը գրում է․ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Այս մասին հայտնում են տեղում աշխատող  թղթակիցները:Գնդակոծության հետևանքով վնասվել է 7 տուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:

Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանց շրջանում խուճապ չկա:

Այգեպար