«Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան». Վահե Դավթյան

«Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանին այժմ անհրաժեշտ է ելք ապահովել դեպի Սևան: Ընդամենը երեկ Ալիևը խոսել է Ադրբեջանում քաղցրահամ ջրի ավելի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին:

Հայտարարությունն այս իրականում բխում է վերջին տարիներին Ադրբեջանում առկա քաղցրահամ ջրի ավելացող պակասորդի խնդրից:

Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին: Հատկանշական է նաև, որ Համաշխարհային բանկը դասել է Ադրբեջանը աշխարհի ամենասակավաջուր երկրների ցանկին:

Բանկի կողմից անցկացված ՛՛Բնակչության մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի վերականգնվող ներքին ռեսուրսները՛՛ հետազոտության համաձայն՝ այդ ցուցանիշը Ադրբեջանում կազմում է 851 խմ:

Մինչդեռ Հայաստանում՝ 2329 խմ: Եթե միջանցքներն անհրաժեշտ են նախևառաջ Թուրքիային՝ մեծ գեոռազմավարություն իրականացնելու համար, ապա Սևանը՝ իր քաղցրահամ ջրի պաշարներով շարունակում է դիտարկվել Բաքվի կողմից որպես կենսական անհրաժեշտություն»: