«Ադրբեջանը մի քանի ժամում կարող է գազով ապահովել Ղարաբաղի հայերին». Սուլթանով

«Ադրբեջանը մի քանի ժամում կարող է գազով ապահովել Ղարաբաղի հայերին». Սուլթանով

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը, ելույթ ունենալով Բաքվի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում կայացած համաժողովում, հայտարարել է, թե իբր Ադրբեջանը կարող է էներգիայով ապահովել Արցախում ապրող հայերին:

Նա նշել է, որ եթե նման որոշում կայացվի, Ադրբեջանը կարող է դա անել մի քանի ժամվա ընթացքում։

«Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և կարող են օգտվել ադրբեջանական գազից, ինչը նրանց կարժենա ավելի քիչ, քան հիմա: Գլխավոր նպատակը Ղարաբաղը և օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքները կանաչ գոտի դարձնելն է։

Սա նաև նշանակում է, որ այստեղ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ստացվելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրներից։ Այդ տարածքներում նախատեսվում է գազ կիրառել»,- ասել է Սոլթանովը։