Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիից

Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիից

Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիից:  Այս որոշման մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։

Ադրբեջանից բացի երեկվա քվեարկության ժամանակ հեռացվել էին եւս հինգ երկրների՝ Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Սան Մարինոյի ժյուրին։

Նրանք մեղադրվում են մանիպուլյացիայի եւ մրցույթի կանոնները խախտելու մեջ։

Նշենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան։ Ուկրաինան ներկայացրեց «Kalush Orchestra»-ն, իր «Stefania» կատարմամբ։ Հաղթող երկիրը վաստակեց ընդհանուր 631 միավոր։